ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՓՄՁ ոլորտը գո՞հ կմնա

ՓՄՁ ոլորտը գո՞հ կմնա
13.06.2014 | 11:55

Խոշորներից հետո գործը հասավ փոքր և միջին բիզնեսին։ «Ծառայությունների ոլորտում շրջանառությունից 3,5 % հարկի չափն առաջարկում ենք դարձնել 1 %»,- կառավարության նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Աչքալույսը դրանով չսահմանափակվեց. գործադիրը որոշեց նաև 12 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսն ազատել այդ հարկատեսակից։ Փոփոխություն է կատարվել նաև ստուգումների ոլորտում։ Առանց նախազգուշացման ստուգումների արդյունքում առաջին անգամ խախտում հայտնաբերելու դեպքում կազմակերպությունը «գլուխը կպրծացնի» նախազգուշացմամբ, երկրորդի դեպքում կտուգանվի 20 հազար դրամով, երրորդի ժամանակ կտուգանվի շրջանառության հարկի 5 %-ի չափով, իսկ չորրորդի դեպքում կմտցվի ԱԱՀ-ի դաշտ։ Այլ կերպ ասած, հունիսի 11-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումը ՓՄՁ ոլորտի գործարարների հետ հունիսի 12-ին վերածվեց կառավարության որոշումների։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ